Կանանց հանդեպ բռնություն արձանագրվում է մոլորակի բոլոր անկյուններում, դա հաստատում է ցնցող վիճակագրությունը:

Բժիշկ Սոննետ Էգլերսը՝ ՀԱՀ-ից, կանանց պաշտպանելու համար կտտանքների ժամանակակից միջոց ստեղծեց՝ պահպանակ-թակարդ, որը կանանց պաշտպանում է հանցագործներից:

Բժիշկը rape-axe-ի վրա 40 տարի էր աշխատել:

Նա կարծում է, որ բացահայտումը զգալիորեն կկրճատի սեքսուալ հանցագործությունների թիվը ողջ աշխարհում:

Ժողովրդի մեջ նորույթն անվանում են «ատամներով պահպանակ»: Հակաբեղմնավորիչը դրվում է տամպոնի պես: Ներհրման ժամանակ պահպանակի մեջ եղած մի շարք սուր կեռիկները մտնում են առնանդամի մեջ:

Փշերը հանել հնարավոր է միայն վիրաբուժական ճանապարհով, իսկ այդ պրոցեդուրայի ընթացքում ոստիկանությունը կտեղեկացվի հանցագործության մասին:

«Դա շատ ցավոտ է, նա չի կարող միզել և քայլել այդ սարքով: Ինքնուրույն հանել փորձելու դեպքում մեխանիզմն ավելի է փակվում՝ միաժամանակ չվնասելով մաշկը և ուրիշ վնաս չպատճառելով»,- ասում է բժիշկը:

Սոննետ Էգլերսի ստեղծած նորույթը բուռն քննարկում առաջացրեց:

Քննադատները մտավախություն են հայտնում, որ բռնաբարողը կարող է ավելի մեծ վնաս հասցնել զոհին, եթե այդ ծուղակն ընկնի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել