Գիտեի՞ք, որ ընկած կաթնատամը բարձի տակ դնելու դեպքում ատամի փերին գիշերը այն կվերցնի, փոխարենը մետաղադրամ կդնի: Սակայն դա կարճ է տևում, երեխան ծախսում է ստացած փողը:

Ներկայացնում ենք մանկական ատամները պահելու առավելությունները:

2003 թ. պարզվեց, որ մանկական ատամներն արժեքավոր ցողունային բջիջներ են պարունակում: Ցողունային բջիջները կարող են վերածվել գործնականում ցանկացած տիպի բջջի:

Մանկական ատամից վերցված ցողունային բջիջները կարող են օգտագործվել տարբեր օրգանների վնասված բջիջները վերականգնելու համար:

Մանկական ատամից վերցված ցողունային բջիջները մարդու օրգանիզմի կարևորագույն բջիջներից են:
Դրանք շատ ավելի արագ են բազմանում, քան մյուս օրգանների ցողունային բջիջները: Դա ազատում է ոսկրածուծի դոնորի սպասելու անհրաժեշտությունից, եթե երեխային այդ բջիջները պետք լինեն:

Նաև մեծացնում է հավանականությունը, որ օրգանիզմում դրանք ավելի արագ կարմատավորվեն, քան դոնորինը:

Տարիքի հետ ցողունային բջիջները պակաս արժեքավոր են դառնում:

Եթե ձեր երեխային հասուն տարիքում ցողունային բջիջներ են պետք, այդ պահին նրա բերանում եղած ատամներն այլևս պիտանի չեն լինի:

Արդեն գոյություն ունեն մի շարք ծառայություններ, որոնք որոշակի վճարի դիմաց կպահեն ձեր երեխայի ատամը:

Կհանեն ցողունային բջիջները և կդնեն միջավայրում, որտեղ դրանք կարող են աճել: Նույնիսկ եթե ատամը որոշ ժամանակ առաջ է ընկել, կարող է արժեքավոր ցողունային բջիջներ պարունակել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել