ՀՀ կրթության և գիտության նախարարի հրամանով «սուր շնչառական վարակների, մասնավորապես` գրիպով հիվանդացության տարածման միտումները հաշվի առնելով»՝ հանրակրթական դպրոցներում գարնանային արձակուրդը երկարաձգվել է։
Իսկ ահա, քանի որ ԼՂՀ-ն անկախ երկիր է, միանգամայն այլ որոշում են կայացրել. մտածել են, որ ճիշտն այն կլինի, որ մեկշաբաթյա արձակուրդից հետո աշակերտները դասի գնան, «երեխաների հաճախելիությունը» ստուգեն, նոր միայն որոշում կայացնեն։ Մինչդեռ այն ստուգելու ավելի պարզ եղանակ կա, օրինակ, տարածված լուրերի համաձայն, Ստեփանակերտի մանկական հիվանդանոցում ազատ տեղ չկա...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել