Panarmenian.net-ը գրում է.
 Մայիսի 1-ին հայտնի են դարձել «Ավրորա» գեղարվեստական մրցույթի հաղթողները: Մրցույթին՝ իր գեղանկարով, հաղթել է 7-ամյա Արփի Ղազարյանը, ով Երևանի Իգիթյանի անվան ազգային գեղագիտական կենտրոնի սան է:
 Երկրորդ մրցանակն ստացել է 13-ամյա Սոֆյա Յակովլևան՝ Ռուսաստանի Սարատով քաղաքի Գեղարվեստի մանկական ստուդիայից, երրորդ հորիզոնականում Երևանի «Գասպարյան» արտ-ստուդիայի սան 11-ամյա Աննա Կոստանյանի գեղանկարն է:
 «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը մասնագիտական ժյուրիի որոշմամբ հատուկ մրցանականեր է շնորհել մրցույթի երկու մասնակցին՝ Ժասմինա Հովհաննիսյանին (11 տարեկան, Ներքին Գետաշեն) և Ռուդոլֆ Ավանեսյանին (14 տարեկան,Երևան):
 Մրցույթի հաղթողները պարգևատրվեցին մրցանակներով և հնարավորություն ստացան մասնակցելու 2017թ. «Ավրորա» մրցանակի շնորհման արարողությանը մայիսի 28-ին, Երևանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել