Toyota ընկերությունը Ժնևում ներկայացրել է եռանիվ կոնցեպտ՝ i-TRIL, որը ստեղծված է՝ ցույց տալու արտադրողի տեսլականն ապագայի թեթև մեքենաների հանդեպ։ Նախատիպը, որը մշակվել է ֆրանսիական ED2 դիզայն-կենտրոնի հետ համատեղ, չունի կառավարման ավանդական մասեր՝ ղեկ և ոտնակներ։ Դրանց փոխարեն կարող են օգտագործվել ձեռքերից յուրաքանչյուրի տակ առկա ջոյստիկները (կառավարման լծակ)։ Այս մասին հայտնում է newsyou.info-ն։

i-TRIL-ի մուլտիմեդիա համակարգն աշխատում է միայն ձայնային կառավարման հաշվին։

Մեկ լիցքավորմամբ մեքենայով կարելի է անցնել մոտ 300 կմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել