Որոշ տկարամիտներ էլ բարբաջում են, որ ՀՀ-ում օրենք չկա, որով արգելվում է Ադրբեջանից ապրանքներ ներկրել։ Սույն զազրախոսները չգիտեն, որ կան բարոյական օրենքներ, և շատ դեպքերում մենք առաջնորդվում ենք հենց այդ նույն բարոյական օրենքներով։ Իսկ այդ բարոյական օրենքներից ելնելով՝ կարելի է ասել, որ այն երկրից, որն ընդամենը մեկ տարի առաջ հարձակվեց Արցախի վրա և դարձավ 100-ից ավել հայ զինծառայողների մահվան պատճառ, որը հայերին սպանողներին հռչակում է ազգային հերոս, որը հայությանը համարում է Ադրբեջանի թշնամի, Ադրբեջանի հետ առևտուր անողները ստահակ դավաճաններ են։
Հ.Գ. Այսօր ազերիներից խնձոր գնողը վաղը ազերիներին կվաճառի մեր Հայրենիքը։
Ի դեպ՝ ԱԱԾ-ից «Ազատություն» ռադիոկայանին հաղորդել են, որ ստուգողական գործողությունների արդյունքում տվյալներ են ստացվել ներկրում իրականացրած հնարավոր անձանց շրջանակի, ինչպես նաև ներկրման եղանակի վերաբերյալ, որը, ըստ նախնական տվյալների, եղել է անօրինական։ Հասկանալի է, որ այն պետք է լիներ անօրինական։ Ծիծաղելի կլիներ, եթե օրինական եղանակով որևէ մեկը ադրբեջանական խնձոր ներկրեր Հայաստան։ Ավելի ճիշտ կլիներ՝ ասեին, որ ամեն ինչ անում են, որ թաքցնեն այս գործարքի հետևում կանգնած «շնաձկներին» և հասարակության պահանջը բավարարելու համար պատժեն մի քանի «կիլկիների»։
Այդպիսով և՛ ոչխարները ողջ կմնան, և՛ գայլերը՝ կուշտ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/gagik.hambaryan/posts/1346567462093866
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել