Image result for արեւային էներգիաԱրևային էներգիայի արտադրությունը շարունակում է մնալ պետության ուշադրության ներքո: Վերջին շրջանում հատկապես մեծ թվով ծրագրեր են իրականացվում համայնքներում: Օրինակ՝ վերջերս Արմավիրի Լեռնամերձ համայնքում իրականացվեց ծրագիր, որով ամբողջությամբ գյուղի կենցաղի համար անհրաժեշտ ջրի տաքացումն ապահովվել է արևային ջրատաքացուցիչներով:

Գյուղի մոտ 80 տների տանիքներին տեղադրվել են արևային ջրատաքացուցիչներ, դրանից բացի՝ 25-ի վրա էլ տեղադրվել են նաև արևային ֆոտովոլտային համակարգեր: Բնակիչներին տրամադրվել են էներգախնայող լեդ լամպեր: Այսինքն՝ գյուղը դարձել է էներգախնայող, արևային էներգիան այսուհետ գյուղացիների համար անվճար է: Ընդհանուր ներդրման ծավալը կազմել է շուրջ 40 մլն դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել