«Եվրատեսիլ-2017» մրցույթի կազմակերպիչները գոյություն չունեցող կամ դիտման համար ոչ պիտանի տեղի մոտ 2 000 տոմս են վաճառել: Այս մասին «Գոլոս ստոլիցի» ռադիոկայանի եթերում ասել է տոմսերի վաճառքի Concert.ua ծառայության ղեկավար Դմիտրի Ֆելիքսովը:

Նրա խոսքով՝ այդպիսի բան է եղել, քանի որ տոմսերի իրացումը սկսվել է նախքան մրցույթի համար հարթակի կառուցման ավարտը:

Շինարարության ընթացքում դահլիճում հանդիսատեսի տեղերը փոխվել են: Հարթակի կառուցումից հետո պազվել է, որ որոշ տեղեր հնարավոր չէ տեղադրել սկզբնական նախագծի համաձայն:

«Այն բանից հետո, ինչ ընտրվել է կապալառուն և դահլիճում տեսախցիկներ են տեղադրվել, պարզվել է, որ որոշ տեղեր չեն կարող լինել այնտեղ, որտեղ նախատեսված է: Այդ պատճառով գնված որոշ տոմսերի տեղերից կա՛մ չի երևում, կամ տեսադաշտը սահմանափակ է, կա՛մ դրանք ընդհանրապես չկան»,- ասել է Ֆելիքսովը:

Հիմա գնորդներին առաջարկում են կա՛մ տոմսերը փոխել, կա՛մ վերադարձնել գումարը:

«Եվրատեսիլ-2017»-ը կանցկացվի Կիևում: Մրցույթի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել