Կաթվածի նշանները ժամանակին ճանաչել կարողանալը կօգնի ոչ միայն պահպանել կյանքը, այլև խուսափել հաշմանդամությունից:

Եթե բուժօգնություն տրամադրվի առաջին նշանների հայտնվելուց հետո 3, առավելագույնը 5 ժամվա ընթացքում, բացասական հետևանքները նվազագույն կլինեն:

 7 ամենագլխավոր նշանները, որոնցով հնարավոր է իմանալ մոտալուտ կաթվածի մասին:

инсульт у женщин

Ինսուլտի առաջին նշանները

1. Արյան բարձր ճնշում

Եթե հակված չես հիպերտոնիայի, դա անհանգստանալու պատճառ է:

инсульт у женщин

2. Ոչ ճկուն պարանոց

Քեզ ստուգելու համար փորձիր կզակով դիպչել կրծքավանդակիդ: Եթե պարանոցդ փայտանում է և անշարժ է, իսկ գլխացավդ շատ ուժեղ է, շտապօգնություն կանչիր:

инсульт у женщин

3. Մարմնի աջ կամ ձախ մասի թմրություն

Կարող է վերաբերել ինչպես ձեռքերին, այնպես էլ՝ ոտքերին: Զգայնության կորուստը, ծակոցը, մարմնի ջերմաստիճանի նվազումը ստույգ նշաններ են:

инсульт первые признаки

4. Ուժեղ գլխացավ

Առանց պատճառի ցավը գլխի ճակատային, թիկունքային կամ քունքային մասում կարող է վկայել կաթվածի մասին:

инсульт первые признаки

5. Տեսողության և լսողության խանգարումներ

Աչքերի առաջ աղոտ պատկեր, լսողության խլացում, առարկաների վրա կենտրոնանալու անընդունակություն՝ եթե այս ախտանիշերը հանկարածակի են առաջացել, դիմիր բժշկի:

инсульт первые признаки

6. Խոսքի խանգարում

Կարող ես չկապակցված խոսել և ինքդ էլ դա չնկատել: Քեզ ստուգելու համար փորձիր հաղորդագրություն գել: Կաթվածի դեպքում տեքստն անիմաստ կլինի:

инсульт головного мозга

7. Կոորդինացիայի խանգարում

Անկայուն քայլվածքը և մանր առարկաների տիրապետել չկարողանալը մտահոգության լուրջ պատճառ է:

инсульт головного мозга

Եթե դեռ կասկածներ են մնացել, իսկ նշանները շատ թույլ են, արագ թեստ արա:

  • Ժպտա: Կաթվածի դեպքում դեմքի կեսն անշարժ է մնում:
  • Ձեռքերդ վեր բարձրացրու: Մկանների թուլությունը թույլ չի տա դա անել:
  • Լեզուդ հանիր: Կաթվածի դեպքում այն ասիմետրիկ կամ կախված կլինի:

Կաթվածի այս նշանները հայտնաբերելու դեպքում արագ շտապօգնություն կանչիր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել