Գերմանացի հետազոտողները բացատրել են, թե ինչու է ինքնաթիռում սնունդը անհամ թվում:

Մասնագետների կարծիքով՝ մի քանի հազար մետր բարձրության վրա մարդու համային ռեցեպտորները այլ կերպ են դրսևորվում:

Իրենց տեսությունը հաստատելու համար գերմանացի գիտնականները ստեղծել են թռիչքի ժամանակ ինքնաթիռին հատուկ պայմաններ և հյուրասիրել այնտեղ ենթադրյալ «ուղևորներին» ուտելիք և խմիչք: Հետազոտության մասնակիցներից 30 տոկոսին դուր չի եկել իրենց առաջարկած սնունդը:

Image result

Մասնագետների կարծիքով՝ դա պայմանավորված է լորձաթաղանթի չորանալու և թքի մածուցիկության փոփոխության հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել