Tert.am-ը գրում է.
 Վարչապետ Կարեն Կարապետյանը խորհրդարանական ընտրություններից հետո Կառավարությանն արտակարգ ռեժիմով աշխատելու հանձնարարական տվեց, ինչը շատերի համար անհասկանալի տերմին էր: Tert.am-ի հետ զրույցում տնտեսագետ, Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի փորձագետ Աշոտ Խուրշուդյանն, անդրադառնալով արտակարգ ռեժիմ ասվածի նշանակությանը, որպես օրինակ նշեց երկրաշարժի ժամանակ սահմանվող արտակարգ դրությունը։ 

 «Ես վարչապետի ասածն այսպես եմ ընկալում, որ հեշտ փողեր չկա և ցանկացած լումա պետք է բազմապատկվի, առավելությամբ աշխատի: Սա ճիշտ մոտեցում է: Սակայն արդյունավետ աշխատելու համար միայն արագ աջ ու ջախ վազելն արդյունավետ չէ, հստակ վեկտոր է պետք, որն այս պահին չեմ տեսնում: Չկա հստակ ուղղությունը, թե որ կետից,  ուր պետք է հասնենք, սակայն յուրաքանչյուր ոլորտ դա պետք է իմանա»,- ասաց նա:
 Տնտեսագետը գտնում է, որ անելիքը ձևակերպելը բավական հեշտ է՝ պետք է հստակ, 3-4 բառով ձևավորել անելիքները և հանձնարարական տալ: Միևնույն ժամանակ Աշոտ Խուրշուդյանը մտավախություն ունի, որ հանրային զանգվածն էլ կարող է  բիզնեսի սուբյեկտ դառնալ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել