Tert.am-ը գրում է.
 Գաղտնիք չէ, Նախիջևանը, որը շատ կարևոր է նաև Հայաստանի համար, դարձել է Իրանի և Թուրքիայի համար պայքարի թատերաբեմ․ Tert.am-ի հետ զրույցում, անդրադառնալով վերջերս քննարկման թեմա դարձած Թուրքիայի՝ Նախիջևանում ռազմաբազա տեղադրելու ցանկություններին, այսպես ասաց թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանը:
 «Ադրբեջանը, կարելի է ասել, այստեղ գրեթե ազդեցություն չունի: Թուրքիան ունի բավական մեծ ազդեցություն՝ սկսած լրտեսական ցանցից մինչև խոշոր գործարաններ, որոնք բոլոր հայտնի նախիջևանյան շենքերը իրենց ազդեցության տակ են պահում»,- ասաց նա:

Նշենք, որ Նախիջևանում թուրքական ռազմաբազա ունենալու գաղափարով տարված Թուրքիան նույնիսկ դրա իրավական հիմնավորումն է փորձել գտնել. վկայակոչում է 1921 թ. Կարսի պայմանագիրը, որը կնքվել է  1921 թ. հոկտեմբերին՝ մի կողմից Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի ՍՍՀ–ների, մյուս կողմից՝ Թուրքիայի միջև` ՌՍՖՍՀ-ի մասնակցությամբ:
 «Թուրքիան չի կարող զորք մտցնել Նախիջևան, որովհետև նույն այդ Կարսի պայմանագրով՝ Թուրքիան պարզապես հանդիսանում է Նախիջևանի անվտանգության երաշխավորը, բայց եթե որևէ վտանգ չի սպառնում, Թուրքիան իրավասություն չունի մտնել Նախիջևանի տարածք: Իհարկե, ես խոսում եմ բացահայտ, դե յուրե խնդիրների մասին: Բայց դե ֆակտո, եթե նա փորձի թաքուն մտնել, ներքին կարգով զորքերի տեղաշարժ իրականացնել, այդ դեպքում խնդիրներ կծագեն․ Հայաստանը լուռ չի մնա, Իրանն էլ լուռ չի մնա, Ռուսաստանը պարտավոր կլինի միջամտել»,- ասաց Անդրանիկ Իսպիրյանը՝ նշելով, որ չի կարծում, որ շարժառիթներ կան, որ Թուրքիան նման լարվածություն ստեղծի առանց այն էլ լարված տարածաշրջանում:
 Թուրքագետի խոսքով՝ Կարսի պայմանագիրը վկայակոչելով՝ Թուրքիան չի կարող իր ցանկությունն իրականացնել. Հայաստանն այն չի ընդունում: «Պայմանագրի կետերը նաև միջազգայնորեն չեն ճանաչվում, օրինական չեն․ Թուրքիան չի կարող մտնել, քանի որ անվտանգության խնդիր չկա: Ինքը պաշտոնապես որևէ կերպ չի կարող բացատրել, թե ինչու է մտել այլ երկրի տարածք»,- նշեց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել