Tert.am-ը գրում է.
 Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ներկայումս Երևանի ավագանու ընտրություններն ընթանում են հանգիստ մթնոլորտում:
 «Մենք անգամ չենք սպասում, թե երբ կլինի դիմում կամ բողոք, առկա հրապարակումներին ծանոթանում ենք և մենք միշտ անդրադառնում ենք,  ձեռնարկում ենք միջոցներ»,-ասաց նա: 
 Տիգրան Մուկուչյանը նկատեց, որ մինչ այս որևէ խնդիր չի եղել և լուսաբանման տեսանկյունից եղել է բոլոր ուժերի շատ չափավոր լուսաբանում, ինչ-ինչ նկատառումներ ներկայացված չեն եղել, բացառությամբ մեկ դրվագի, որը կապված է եղել «Ելք» կուսակցությունների դաշինքի քարոզի ժամանակ քաղաքացու միջամտության հետ, երբ քաղաքացիներից մեկը փորձել է մեքենայով մուտք գործել շենքի բակ և խոչընդոտել քարոզարշավը: Նա ասաց, որ այդ դեպքի վերաբերյալ անմիջապես իրավապահ մարմինների արձագանքը կա, գործողություններ իրականացվում են:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել