Ուսումնասիրելով Հայաստանի առևտրաշրջանառության ցուցանիշները առաջին եռամսյակում, կարելի է արձանագրել հետևյալը: ՀՀ-ի տնտեսական կարևոր գործընկերներ ՌԴ-ն և Չինաստանը պահպանել են առաջին և երկրորդ հորիզոնականները՝ առևտրաշրջանառության մեծության ցուցիչում: Առևտրաշրջանառության դրական դաշտում տեղ են գտել նաև ԱՄԷ-ն և Շվեյցարիան:

Image result for առևտրաշրջանառություն

Վերջինի դեպքում Հայաստանի հետ առևտրաշրջանառությունը ավելացել է 7,6 անգամ՝ կազմելով 82 մլն 181,3 հազար դոլար: Զգալի աճ է գրանցվել Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ առևտրաշրջանառության ծավալներում: 2017 թվականի առաջին եռամսյակում այն 2,7 անգամ ավելացել է` կազմելով 43 մլն 904,5 հազար դոլար: Պետք է արձանագրել նաև, որ 2,7 անգամ ավելացել է Ֆինլանդիայի, 2,5 անգամ` Կիպրոսի, 2,3 անգամ` Չեխիայի և 2,9 անգամ Թաիլանդի հետ առկա առևտրային հարաբերությունները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել