Շատ մարդիկ զարմանք են ապրում՝ տեսնելով ժամանակակից տրանսպորտային խաչմերուկները: Դրա պատճառներից առաջինն այն է, որ այդ ճանապարհները տեսողական առումով խճճված են, և դրանց նայելիս թվում է, թե մեքենաները անդադար «շրջանառության» մեջ են գտնվում: Բացի այդ՝ խաչմերուկները գրավում են իրենց դինամիկայով և կալիգրաֆիկայով:

1. Վիադուկ Պուսի, Շանհայ, Չինաստան

Այս խաչմերուկը բաղկացած է վեց մակարդակներից: Այն միացնում է Նանբեյ և Յանյան մայրուղիները և գտնվում է Շանհայի պատմական կենտրոնում՝ Պուսիում:

2. Գրեյվելի Հիլ, Անգլիա

Այս խաչմերուկը կարծես «սպագետի» լինի: Այս արտահայտությունն առաջին անգամ տեղ է գտել 1965 թ. լույս տեսած հոդվածի մեջ, որը նվիրված էր հենց այս խաչմերուկի կառուցման պլանին: Գրեյվելի Հիլը գտնվում է Բիրմինգհեմում:

 3. Թոմ Մորլենդի խաչմերուկ, Ատլանտա, Ջորջիա, ԱՄՆ

Այս խաչմերուկը հանրության կողմից նույնպես արժանացել է «սպագետի» անվանմանը: Այս ճանապարհային համալիրն օգտագործման է անցել 1987 թվականին:

4. Հարի Պրեգերսոնի խաչմերուկ, Լոս-Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ

5. Քենեդիի խաչմերուկ, Լուիսվիլ, Կենտուկի նահանգ, ԱՄՆ

Հսկայական այս շինությունը բացվել է 1964 թվականին և անվանվել է մոտակայքում գտնվող հուշահամալիր-կամուրջի անունով՝ Ջոն Քենեդի:

6. M-695 և I-95 մայրուղիների խաչմերուկ, Բալթիմորի մարզ, Մերիլենդ, ԱՄՆ

7. Պետլկա Հիգասիոսակա, Օսակա, Ճապոնիա

8. Սինչժուան, Շանհայ, Չինաստան

Այս կամուրջը մեծությամբ երկրորդն է Շանհայում:

9. A4 և E70 մայրուղիների խաչմերուկ, Միլան, Իտալիա

10. Հարավային Ծոցի խաչմերուկ, Մասաչուսեթս, ԱՄՆ

Այս բազմամակարդակ ճանապարհային ճյուղավորումը օգտագործման է հանձնվել 1990-ականների վերջին՝ կառուցվելով «Բոստոնական մեծ թունել» նախագծի շրջանակներում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել