Tert.am-ը գրում է.

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն այսօր հրավիրված ասուլիսին ամփոփեց 6-ամսյա աշխատանքները և հայտարարեց, որ խիստ չափելի արդյունքներ են, ցույց տալու կարճաժամկետ հատվածում նախարարության առջև դրված խնդիրները լուծում ստացել են, թե ոչ:

Նախարարը նախ նշեց, որ քաղաքացիների կյանքն այնքանով են թեթևացրել, որ միանվագ նպաստի համար առցանց դիմումներ ենթահամակարգ է տեղադրվել և նաև հաստատվել, որ ցանկացած քաղաքացի կարող է գնալ իր նախընտրած կենտրոն և իրացնել իր իրավունքը: Ըստ նախարարի՝ առցանց համակարգը թույլ է տալիս առանց ավելորդ շփումների իրացնել իրենց իրավունքը, որը հակակոռուպցիոն միջոցառումների կարևոր բաղադրիչ է: Իսկ այն տարածքները, որտեղ քիչ կայցելեն, կհասկան, որ սպասարկման որակը, որտեղ է լավ, որտեղ ոչ:


«2017թ-ի ապրիլի 10-ի դրությամբ երեխայի ծննդյան միանվագ նպաստի շուրջ 7400 դիմումներից 3000 դիմում ներկայացվել է նախորդ տարի դեկտեմբերից ներդրված առցանց եղանակով»,-ասաց նախարարը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել