Asekose.am-ը գրում է.

Երգչուհի Ջուսն իր ֆեյսբուքյան էջում պարբերաբար սիրառատ լուսանկարներ էր հրապարակում` որոնցում վերջինս ամուսնու հետ էր: Հետևելով երգչուհու էջին` կարելի է նկատել, որ Ջուսը հեռացրել է ամուսնու մասնակցությամբ բոլոր լուսանկարները: Ավելին`ըստ ասեկոսեների երգչուհու անձնական երջանկությունն այս անգամ ևս երկար կյանք չունեցավ, ինչի արդյունքում նա բաժանվել է ամուսնուց: Asekose.am-ը կապ հաստատեց Ջուսի հետ, ով զրույցում հերքեց տեղեկությունը`նշելով, որ լուսանկարների հեռացումն այլ պատճառ ունի.

«Չնայած, որ չեմ հավատում չար աչքին, այնուամենայնիվ`լուսանկարները որոշեցինք հեռացնել չար աչքերից խուսափելու համար: Ես և ամուսինս միասին ենք, և ինչպես ավելի վաղ էի նշել`բնակարանի խնդիրը լուծելուն պես մեր ընտանիքը կհամալրվի»:

Հավելենք նաև, որ զույգն ամուսնացել է 2016 թվականի հուլիսի 9-ին`Ջուսի ծննդյան օրն անակնկալ մատուցելով բոլորին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել