Image result for ավծԱզգային վիճակագրական ծառայության կողմից հրապարակված արդյունքների համաձայն՝ Հայաստանի 2017 թվականի առաջին երեք ամիսների առևտրաշրանառությունը կազմել է 1 մլրդ 246 մլն 837 հազար դոլար: Այս ցուցանիշը գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված արդյունքները՝ 17,4 տոկոսով: Այժմ տեսնենք, թե որ երկրների հետ է Հայաստանը մտել առավել խոշոր գործարքների մեջ:

Ինչպես և սպասելի էր, արտաքին առևտրաշրջանառության առումով ՌԴ-ն շարունակում է մնալ Հայաստանի առաջատար գործընկեր երկիրը: Հայաստանի և ՌԴ-ի միջև 2017 թվականի առաջին եռամսյակում իրականացվել է 360 մլն 891,8 հազար դոլարի առևտրաշրջանառություն` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճելով 18,2 տոկոսով:

Առևտրաշրջանառությամբ երկրորդ խոշոր գործընկեր երկիրը Հայաստանի համար Չինաստանն է, որի հետ իրականացվել է 116 մլն 723,6 հազար դոլարի առևտուր, ինչը 2016 թվականի առաջին եռամսյակի համեմատ ավել է 23,8 տոկոսով:

Հայաստանի հետ խոշոր ծավալներով առևտրաշրջանառություն իրականացրած հաջորդ երկիրը Բուլղարիան է, որի հետ այն կազմել է 62 մլն 80,7 հազար դոլար՝ ավելանալով 26,6 տոկոսով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել