Ըստ քրդական լրատվական ռեսուրսների՝ ամերիկյան զինուժը տեղակայվում է Թուրքիայի և քրդերի կողմից վերահսկվող Սիրիայի հյուսիսային սահմանամերձ հատվածում՝ թույլ չտալու թուրք-քրդական բախումներ և թուրքական զինուժի ներխուժում Սիրիայի այս հատված:

Image result for usa in syria

Չի բացառվում, որ թուրքական բանակը ներխուժի Սիրիա, բայց դա հավանաբար չի լինի քրդաբնակ հատվածների ուղղությամբ: Թուրքերի համար դժվար կլինի հատկապես քրդերով բնակեցված հատվածներում առաջ շարժվել, առավել ևս՝ ամրանալ:

Ամենայն հավանականությամբ, դա կարող է լինել Թալ Աբյադի կողմից, սա միակ հատվածն է, որը քրդաբնակ չի եղել:

Ինչևէ, եթե Անկարան գնա նման քայլի, ապա դա կարող է լինել քրդերի կողմից ալ-Ռակկա մտնելուց հետո, առավել ևս, որ ամերիկացիների պլաններում ԻՊ-ի մայրաքաղաքը հենց քրդերի օգնությամբ վերցնելն է: Այս փուլում թուրքերը կսահմանափակվեն ներսի ընդդիմադիր ուժերին քրդերի դեմ հրահրելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել