Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ի կողմից Հայաստանին և այլ զարգացող երկրներին տրվող ֆինանսական օժանդակության կրճատումը, ըստ տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի, կարող է պայմանավորված լինել ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական դերի վերանայումով:

«Բայց ամեն դեպքում կրճատումը Հայաստանի համար վատ անդրադարձ է ունենալու: Եթե ինքը որոշել էր օգնել մեր նման երկրներին և հիմա կրճատում է այդ օգնությունը, պատճառ պետք է ունենա: Օրինակ՝ պատճառներից մեկը կարող է լինել Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ լինելը»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
Նշենք, որ ԱՄՆ-ն 2018 թ.-ի  բյուջեով պատրաստվում է կտրուկ կրճատել զարգացող երկրներին տրամադրվող օգնությունը: Հայաստանին տրամադրվող օգնությունն, ըստ այդմ, կկրճատվի 77,3 տոկոսով, Ադրբեջանինը՝ 100 տոկոսով, իսկ Վրաստանինը՝ 41,1 տոկոսով:
 Տնտեսագետն իրավիճակին նաև հետևյալ մեկնությունը տվեց․«Եթե ժամանակին նա իր ազդեցության գոտիները մեծացնելու համար օժանդակություն էր բաշխում, հիմա այդ քայլին չի դիմում: Սա կարող է նաև զուտ Թրամփի քաղաքականության արդյունքը լինել, որը կարող է հանգեցնել այնպիսի իրավիճակի, որ ԱՄՆ-ի դերը համաշխարհային տնտեսության մեջ փոքրանա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել