Armlur.am-ը գրում է.
Մոսկվայում ավարտվել է Միջազգային անվտանգության հարցերով 6-րդ համաժողովը, որին մասնակցում էր նաև Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Համաժողովի փակման օրը նախարար Սարգսյանը հանդես է եկել ելույթով, որում անդրադարձել է առկա հակամարտությունների կարգավորման նոր մոտեցումների անհրաժեշտությանը։ «Առաջին հերթին ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ռուսաստանի դաշնության պաշտպանության նախարարությանը, անձամբ նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուին՝ հրավերի և այս համաժողովի հրաշալի կազմակերպման համար։
 Երկխոսությունը, պաշտպանական գերատեսչությունների փոխգործակցությունը հենց այն մեխանիզմն է, որի միջոցով պետք է իրագործվի սրացումների և սադրանքների զսպումը այն ժամանակ, երբ արտաքին քաղաքական գերատեսչություններն ու պետությունների ղեկավարները բանակցություններ են վարում՝ փնտրելով փոխզիջումներ հիմնախնդիրների էության շուրջ։ Այսօր գոյություն ունեցող հակամարտությունների բացարձակ մեծամասնությունն անհնար է լուծել զենքի միջոցով։
 Իհարկե՝ սրացումների միջոցով կարելի է խթանել բանակցային գործընթացները, բայց նման խթանների հետևանքները բարդ կանխատեսելի են, կամ՝ ընդհանրապես անկանխատեսելի։ Ռազմական գործողությունները, ցանկացած պարագայում, ավարտվում են խաղաղ բանակցություններով, փոխզիջումներով, կրակի դադարեցման համաձայնագրերով։
 Արդյունքում ստացվում է, որ իրավամբ՝ առաջընթացով և մարդկության բեկումնային գիտական հաղթանակներով նշանավորված 21-րդ դարի պատերազմների և դաժանությունների ամբողջ սարսափը ծառայում է կողմերի բանակցային դիրքորոշումների մեղմացմանը, այսինքն մեզ, որոշումների կայացման համար պատասխանատուներիս, դարձնում է առավել համարժեք և սթափ դատող։ Ուժի գործադրումը չի կարող հակամարտությունների կարգավորման ուղի լինել. չափազանց մեծ է գինը, չափազանց մեծ ռեսուրսներ են այնուհետև պահանջվելու վերականգնման համար, չափազանց շատ մարդկային ճակատագրեր են պատմության գերության մեջ հայտնվում։


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։ 
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել