Image resultApple ընկերությունը պատենտավորել է անլար լիցքավորման համակարգ, որի մասին նշվում է վերջերս հրապարակված պատենտում: Փաստաթղթից ելնելով՝ ապագա iPhone-ները և iPad-ները լիցքավորվելու են Wi-Fi-ով, հաղորդում է SlashGear-ը:

Պարբերականը նաև հրապարակել է պատենտի տեքստը, որը թվագրված է 2015թ. և կոչվում է Wireless Charging and Communications Systems With Dual-Frequency Patch Antennas («Անլար լիցքավորման և 2 ալեհավաքներով կոմունիկացիայի համակարգեր»): Նշվում է, որ ընկերությունը մտադիր է ռադիոհաճախականությունները վերածել  հոսանքի մշտական էներգիայի:

Ներկայում հայտնի չէ, թե երբ է Apple-ը մտադիր իրագործել տվյալ գաղափարը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել