Panarmenian.net-ը գրում է.
Ցուրտ ձմեռն ու ուշացած գարունը տարվա բերքի վրա չեն ազդի՝ գյուղատնտեսության նախարարությունը բարձր բերք է ակնկալում: Այդ մասին հայտարարել է գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանը լրագրողների հետ հանդիպմանը:
«Այս պահին ցրտահարության խնդիր չունենք, եթե կա, շատ չնչին է: Հուսանք` տարին կլինի բարենպաստ, և խնձորն ու տանձը շատ կլինեն: Իսկ ծիրան, ասեմ, որ ուտելու ենք, շատ ենք ուտելու և նաև արտահանելու ենք»,- ասել է փոխնախարարը, հայտնում է Sputnik Արմենիան:
Միակ բուսատեսակը, որին վնասել է անցած ցրտաշունչ ձմեռը, աշնանային ցորենն է: Հանրապետության որոշ վայրերում ցորենի ցանքատարածությունները վնասվել են ցածր ջերմաստիճանի և ձյան բարակ ծածկույթի պատճառով:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել