Վերջին հետազոտություններից մեկը պարզել է, որ ուսանողների դասերը ժամը 9։00-ին սկսելն իմաստ չունի, քանի որ երիտասարդ մարդիկ այդ ժամին ունակ չեն լավ կլանել ինֆորմացիան։ Դրա փոխարեն գիտությունն առաջարկում է դասերը սկսել ժամը 11։00-ին կամ նույնիսկ կեսօրին, որը սովորել սկսելու օպտիմալ ժամանակն է։

OU (The Open University)-ի ու Նեվադայի համալսարանի համատեղ հետազոտությունը, որը հրապարակվել է Frontiers in Human Neuroscience ամսագրում, պարզել է, որ ուսանողների սովորելու ամենաարդյունավետ ժամանակահատվածը 11:00-21:30-ն է։ Այդ ժամանակահատվածում նրանք շատ ավելի լավ են ընկալում ինֆորմացիա, քան օրվա այլ ժամի։

Հետազոտության ընթացքում առաջին և երկրորդ կուրսի 190 ուսանողներ լրացրին հարցաթերթիկ՝ իրենց դասերի, քնելու ժամերի և օրվա մեջ իրենց ամենաառույգ ժամի մասին։

Related image

Արդյունքում ուսանողների կեսից ավելին սովորելու ամենաարդյունավետ ժամ էր առանձնացրել 11։00-21։30-ը։ Հետազոտողներն ասում են, որ պատճառն այն է, որ երիտասարդ մարդկանց մոտ արթուն ու քնած վիճակների հերթափոխը կարող է տեղի ունենալ մինչև 3 ժամվա ընթացքում, ինչը կապված է սեռական հասունության շրջանում կենսաբանական փոփոխությունների հետ, որ տևում է մինչև 19 տարեկան։

Image result for students

Պետք է նշել, որ հետազոտությունը հիմնված է ուսանողների սեփական կարծիքի  վրա։ Նրանք իրենք են զգում՝ որ ժամին են պատրաստ սովորելու ու տեղեկատվությունը հեշտությամբ ընկալելու։

Հետազոտության հեղինակները չեն հասկանում՝ ինչու են ավանդաբար դասերն այդքան շուտ սկսվում, երբ հետազոտությունը ցույց է տալիս, որ դա երիտասարդներն այդ ժամին ամենևին էլ պատրաստ չեն սովորելու։ Մի քանի ժամ ուշ սկսելն ուսանողներին կօգնի ավելի լավ տրամադրությամբ գալ դասի ու ավելի արդյունավետ սովորել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել