Tert.am-ը գրում է.

Բոլոր քաղաքական խմբերը և վեհաժողովականները սպասում էին, որ ուրբաթ առավոտյան ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտը կներկայանա բյուրոյի նիստին, և ինչպես կանոնակարգն է պահանջում՝ կներկայացնի իր հրաժարականը, սակայն նա չի ներկայացել, և բյուրոն ստիպված է եղել կայացնել նրա իմպիչմենթի որոշումը՝ հենվելով կանոնակարգի թույլատրությունների վրա:

Tert.am-ի հետ զրույցում Ստրասբուրգից ԵԽԽՎ-ում այսօր կատարվողը պատմեց ԱԺ պատգամավոր Սամվել Ֆարմանյանը:

Ըստ Սամվել Ֆարմանյանի՝ իմպիչմենթի որոշման մեջ առաջին կետով քաղաքական անվստահություն է հայտվում Պեդրո Ագրամունտին՝ ցավով արձանագրելով, որ նա չի ներկայացել բյուրոյի նիստին: Որոշման երկրորդ կետով նշվում է, որ Ագրամունտը կորցրել է վստահությունը քաղաքական վեհաժողովի բոլոր քաղաքական խմբակցություններում, երրորդ որոշման համաձայն էլ՝ նա զրկված է որևէ կերպ ԵԽԽՎ-ն ներկայացնելու իրավունքից կամ կատարելու որևէ ուղևորություն, մասնակցելու որևէ հանդիպման և հրապարակային հանդես գալու ԵԽԽՎ-ի անունից:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել