Tert.am-ը գրում է.

Ժողովրդավարության, քաղաքական ազատության և մարդու իրավունքների ոլորտներում հետազոտություններ իրականացնող Freedom House ամերիկյան ոչ կառավարական կազմակերպությունը հրապարակել է 2016 թվականի ընթացքում ԶԼՄ-ների ազատության վերաբերյալ զեկույցը։ 


Փորձագետները գնահատել են 199 երկրների զանգվածային լրատվամիջոցները 0-100 բալանոց համակարգով՝ երեք դասակարգումներում՝ ազատ, մասամբ ազատ և ոչ ազատ:


«2017 թվականի մամուլի ազատության զեկույցի» համաձայն՝ Հայաստանը զբաղեցնում է 137-րդ տեղը՝ 63 միավորով, և շարունակում է մնալ «ոչ ազատ» մամուլ ունեցող երկրների շարքում: Անցած տարի Հայաստանը 63 միավորով զբաղեցնում էր 139-րդ տեղը: Եվրասիական տարածաշրջանում Հայաստանը 4-րդ տեղում է՝ իրենից առաջ թողնելով Վրաստանին, Ուկրաինային և Մոլդովային:


Զեկույցում հիշատակվում է, որ Հայաստանն ընդհանուր ազատությունների մակարդակով մասամբ ազատ երկրների ցանկում է, իսկ համացանցի ազատությամբ՝ ազատ երկրների ցանկում:


Ադրբեջանն ու Իրանը կիսել են 190-րդ տեղը՝ 90 միավորով, Թուրքիան՝ 163-րդ տեղը՝ 76 միավորով: Ռուսաստանը հայտնվել է 174-րդ տեղում՝ 83 միավորով: Այս երկրները, ինչպես նաև Բելառուսը, նույնպես գտնվում են «անազատ» մամուլ ունեցող երկրների շարքում:


Վարկանշային ցանկում Վրաստանը զբաղեցրել է 102-րդ տեղը՝ 50 միավորով՝ շարունակելով մնալ «մասամբ ազատ» մամուլ ունեցող երկրների շարքում և ցույց տալով տարածաշրջանում լավագույն արդյունքը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել