Image result for կառավարությունՊետության կողմից ժամանակ առ ժամանակ նոր մեխանիզմներ են մշակվում հարկային դաշտի կանոնակարգման ուղղությամբ: Վերջին շրջանում պետությունը հայտարարել էր, որ խրախուսելու է օրինապահ հարկ վճարողներին՝ սահմանելով «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը:
Վերոհիշյալ նախաձեռնությունը նպատակ ունի սահմանելու որոշակի նոր, արտոնյալ պայմաններ օրինապահ հարկ վճարողների համար: Խոսքը գնում է բանկերի կողմից արտոնյալ վարկերի տրամադրման ընթացակարգերի մասին:

Պետական եկամուտների կոմիտեն ամփոփել է «օրինապահ հարկ վճարող» կարգավիճակը հաստատող հավաստագրերի շնորհման 6-րդ փուլի արդյունքները, որի շրջանակներում հավաստագրեր է հանձնել ևս 8 տնտեսվարողի:

Տարեսկզբից առ այսօր օրինապահ հարկ վճարողի հավաստագրի ստացման դիմում են ներկայացրել 133
տնտեսվարողներ, որոնցից 84-ի դիմումը բավարարվել է, 36-ինը՝ մերժվել, իսկ 13 դիմում ուսումնասիրության փուլում է:
Նախաձեռնությունը կարևոր կլինի ինչպես հարկ վճարողների համար` շրջանառու միջոցները համալրելու նպատակով արտոնյալ պայմաններով վարկեր ներգրավելու, այնպես էլ ներդրողների համար` բիզնես գործընկերներ ընտրելու տեսանկյունից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել