Tert.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահական ընտրություններում երկրորդ փուլ անցած «Առաջ» շարժման առաջնորդ Էմանուել Մակրոնն այս պահին համարվում է ֆավորիտը, ում նաև երկրորդ փուլում կսատարի ֆրանսահայ համայնքը։ Tert.am-ի հետ զրույցում նման համոզմունք հայտնեց ֆրանսահայ հասարակական գործիչ Արման Ավագյանը:

«Մակրոնը հայտնվեց առաջատարի դիրքում, քանի որ այլընտրանք չկա: Աջակողմյան թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը վարկաբեկվեց, ժողովուրդը չկարողացավ ընտրել նրան, որովհետև ներքաշված էր չարաշահումների մեջ: Ֆիյոնն էլ իրեն շատ վատ պահեց։ Ըստ այդմ՝ մարդիկ չընտրեցին Ֆիյոնին»,- ասաց նա:

Արման Ավագյանի խոսքով՝ ինչպես Ֆրանսիայի հասարակությունը, այնպես էլ ֆրանսահայերը նախագահական ընտրությունների երկրորդ փուլում կողմնորոշվելու են նույն կերպ: «Ֆրանսահայ հասարակության մեջ էլ կան երկու սեգմենտները՝ և՛ աջակողմյաններ, և՛ ձախակողմյաններ: Վերջիններս, բնականաբար, իրենց ձայնը պատրաստ են տալ Մակրոնին, որովհետև Մակրոնը գոնե կենտրոնամետ ուժ է  ներկայացնում, նա ձախակողմյան կառավարության ժառանգն է»,- ասաց նա՝ նշելով, որ խնդիր է առաջանում աջակողմյան հայացքներ ունեցողների մոտ, քանի որ մի կողմից նրանք Մակրոնին համարում են ձախակողմյան ներկայիս նախագահ Օլանդի ժառանգը, մյուս կողմից՝ նայելով Մարին լը Պենի ծրագիրը՝ վախենում են. վերջինս առաջարկում է դուրս գալ Եվրամիությունից, ինչը խնդրահարույց է բոլոր այն ֆրանսիացիների համար, որոնք ունեն խնայողություններ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել