«Մեր տեղեկություններով՝ ՀՅԴ-ն չի ցանկանում պատգամավորի մանդատ տալ Տավուշի մարզի թիվ 13 ընտրական տարածքի ռեյտինգային թեկնածու Սուրեն Մանուկյանին: Վերջինս այդ ընտրատարածքում ՀՅԴ-ի ռեյտինգային թեկնածուներից ամենաշատ՝ 5391 ձայն է ստացել:

Այդ կուսակցությունը ցանկանում է ԱԺ բերել հայտնի վիրաբույժ Արտավազդ Սահակյանին, որը ստացել է եռակի անգամ քիչ՝ 1852 ձայն: Եվ որպեսզի վերջինս պատգամավոր դառնա, Ս. Մանուկյանը պետք է ինքնաբացարկի դիմում ներկայացնի: Ինչի վրա էլ հիմա աշխատում է ՀՅԴ-ն:

ՀՅԴ-ում գտնում են, որ Ա. Սահակյանն ավելի շատ է մոտ իրենց կուսակցությաւնը, քան թե կուսակցության համար այդքան ձայն բերած Ս. Մանուկյանը: Վերջինս Իջևանի անտառտնտեսության ղեկավարն է և այնքան էլ կուսակցական դեմք չէ, թեև ՀՅԴ անդամ է»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել