«ՀՀԿ-ի մեր աղբյուրների փոխանցմամբ նոր Ազգային ժողովի նախագահի ամենահավանական թեկնածու է համարվում փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Ամենայն հավանականությամբ, Գալուստ Սահակյանը հրաժեշտ կտա այդ պաշտոնին:

Ազգային ժողովի նախագահի և փոխնախագահների հարցը պաշտոնապես որոշվելու է նոր խորհրդարանի լիազորությունների ուժի մեջ մտնելու օրը՝ տվյալ դեպքում մայիսի 18-ին: Իսկ մինչ այդ ՀՀԿ գործադիր մարմինն իր նիստում է քննարկելու նախագահի ու փոխնախագահների թեկնածուների հարցը: Կամ, ավելի շուտ, Սերժ Սարգսյանը ԳՄ անդամներին տեղեկացնելու է, թե ովքեր են լինելու Աժ նախագահը և փոխնախագահները: Այդ հարցը վերջնականապես կորոշվի Երևանի ավագանու ընտրություններից՝ մայիսի 14-ից հետո: Նշենք, որ հենց նույն օրն էլ ուժի մեջ է մտնելու նոր Սահմանադրության չորրորդ՝ ԱԺ-ին վերաբերող գլուխը: Իսկ նոր Սահմանադրության 104-րդ հոդվածը նախատեսում է, որ նոր խորհրդարանն արդեն ունենալու է երեք փոխնախագահ այսօրվա երկուսի փոխարեն: Եվ նույն հոդվածի համաձայն մեկ փոխնախագահի պորտֆելը տրվելու է ընդդիմադիր խմբակցություներին»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել