Շուրթերի փարթամության համար կարելի է ներարկումներ անել, տարբեր մեծացնող շրթներկներ օգտագործել: Բայց այսօր կներկայացնենք բնական բաղադրիչներով միջոց, որի համար քիչ ժամանակ կպահանջվի:

Պրոցեդուրան կխնամի և գույն կհաղորդի:

Կպատմենք, թե ինչպես տանը հեղուկ շրթներկ պատրաստել, որը կարելի է օգտագործել և՛ որպես կայուն շրթներկ, և՛ որպես փայլ:

 

Շուրթերի խնամք

Սկրաբի բաղադրիչները՝

  • 1 թ/գ շաքարավազ
  • 1 թ/գ նարնջի հյութ
  • 1/2 թ/գ մեղր

Հեղուկ շրթներկի բաղադրիչները՝

  • 50 գ բազուկ
  • 1/4 թ/գ գլիցերին
  • 1 պարկուճ վիտամին Е

Պատրաստումը և կիրառումը՝

1. Խառնիր սկրաբի բոլոր բաղադրիչները: Նարինջը կիտրոնով փոխարինել պետք չէ, քանի որ այն չափազանց ագրեսիվ է շուրթերի զգայուն մաշկի համար:

2. Միջոցը քսիր շուրթերիդ և մատներով մերսիր շրջանաձև շարժումներով մոտ 1 րոպե: Մնացորդներն անձեռոցիկով մաքրիր: Շաքարավազը վերացնում է թեփոտությունը, լավացնում է արյան հոսքը, նարնջի հյութը փարթամեցնում է շուրթերը և դանդաղեցնում է ծերացումը, իսկ մեղրը սնուցում է:

3. Հիմա սկսիր հեղուկ շրթներկի պատրաստումը: Բազուկը քերիր և վրան ավելացրու մնացած բաղադրիչները: Լավ խառնիր և քամիր: Քեզ միայն հեղուկը պետք կլինի:

4. Բամբակով կամ վրձինով քսիր շուրթերիդ: Կարող ես թողնել որպես փայլ, կարող ես նաև անձեռոցիկով թեթևակի սրբել, որ միայն կայուն գույնը մնա:

Կարող ես ամբողջ ընթացքը տեսնել ստորև բերված տեսանյութում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել