Operativ.am-ը գրում է․

Մանկահասակ Կարինե Հովհաննիսյանի և Էրիկ Ամիրխանյանի մահվան մեջ մեղադրվող Արմավիր ԲԿ ինֆեկցիոն բաժանմունքի վարիչ Անահիտ Պետրոսյանի դատավճիռը, որով վերջինս մեղավոր էր ճանաչվել ՀՀ Քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով (բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ) նախատեսված արարք կատարելու մեջ և դատապարտվել 3 տարվա ազատազրկման, իսկ մասնագիտական գործունեություն իրականացնելու իրավունքից զրկվել 1 տարի 6 ամիս ժամկետով, ուժի մեջ է մտել:

Կարինե Հովհաննիսյանի իրավահաջորդի ներկայացուցիչ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փաստաբան Անի Չատինյանի փոխանցմամբ՝ դատապարտված բժշկուհին օրեր առաջ տեղափոխվել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ:

Հիշեցնենք՝ կողմերի բողոքների արդյունքում կայացված վճռով ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանն անփոփոխ էր թողել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի 2016 թ. հունիսի 2-ի վճիռը, իսկ ՀՀ Վճռաբեկ դատարանը վճռաբեկ բողոքները վարույթ չէր ընդունել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել