Tert.am-ը գրում է.
 Չի բացառվում, որ ադրբեջանական զորավարժությունները նոր ռազմական գործողությունների սկսման նպատակ ունեն: Tert.am-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանը՝ անդրադառնալով թուրք-ադրբեջանական համատեղ և Ադրբեջանի բանակի անհատական զորավարժություններին: «Հուսով եմ՝ հայկական և արցախյան զինված ուժերը այս ամենը հաշվի առնելով նույնպես գտնվում են բարձր պատրաստականության վիճակում»,- ասաց Մինասյանը: Քաղաքագետը նաև խոսեց ադրբեջանական կողմի՝ Ռուսաստանից ստացած սպառազինության նոր խմբաքանակի, Ադրբեջանի ռազմական ծախսերի կրճատման և տարածաշրջանային ռազմական բալանսի մասին:

- Պարո՛ն Մինասյան, մայիսի 1-5-ը կկայանան Թուրքիայի և Ադրբեջանի զինված ուժերի համատեղ տակտիկական զորավարժություններ: Ըստ Ձեզ՝ սա ի՞նչ նպատակ ունի:

-Զորավարժությունն ունի և՛ պրակտիկ, և՛ քարոզչական նպատակ: Պրակտիկը՝ հասկանալի է, որ յուրաքանչյուր զորավարժություն փորձ է ստուգել սեփական զինված ուժերի մարտունակությունը, տեսնել խնդիրները, նոր ձևեր մշակել և այլն: Իսկ քարոզչականը նպատակ ունի ստեղծել այն տպավորությունը, որ ադրբեջանական կողմից Հայաստանի և Արցախի հասցեին հնչող ռազմական սպառնալիքներն ավելի լուրջ են:

-Միայն այս երկու նպատակներո՞վ է, որովհետև Ադրբեջանը նաև ապրիլի 16-21-ը նորից լայնամասշտաբ զորավարժություններ էր անցկացրել, որին 30 հազար զինծառայող է մասնակցել:

-Եթե Ձեր հարցը վերաբերում է նրան, թե դա կարո՞ղ է լինել նպատակ նոր ռազմական գործողությունների, ապա կարող եմ ասել՝ այո: Բայց մյուս կողմից էլ հուսով եմ նաև՝ հայկական և արցախյան զինված ուժերը դա հաշվի առնելով նույնպես գտնվում են բարձր պատրաստականության վիճակում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել