Tert.am-ը գրում է.
 Դեղաէկոնոմիկայի մասնագետ Մովսես Արիստակեսյանը համաձայն չէ վարչապետ Կարեն Կարապետյանի՝ Առողջապահության նախարարության հասցեին հնչեցրած դրական գնահատականների հետ, երբ այցելել էր և գոհ էր մնացել տարվող աշխատանքներից և միայն փոփոխությունների տեմպից էր դժգոհել:
 «Բարձրացված հարցերն իսկապես հրատապ են, այժմեական և ճիշտ, բայց լուծումների մասին բավարար տեղեկություն չստացա: Այդուհանդերձ, կարծում եմ, որոշակի հարցեր անհրաժեշտ է բարձրացնել»,-ասաց նա և մի քանի կետերով առանձնացրեց ոլորտի խնդիրները:
 «Նախ՝ առողջապահական բյուջեն շատ փոքր է, պետք է այն բարձրացնել մինչև ՀՆԱ-ի 5-6 տոկոսը, որպեսզի կարողանան առողջապահության ոլորտի բոլոր կարիքները հոգալ: Ինչու եմ ասում, որովհետև պետությունը հոգում է միայն պետական կառավարման հատվածի՝ 100 000 աշխատողների խնդիրը և ևս 615 000 հատուկ խմբերինը: Մնացած մարդկանց մասին, կարծես, պետությունն առայժմ չի ուզում մտածել»,- Tert.am-ի հետ զրույցում ասաց նա և ընդգծեց, որ դրանով պետությունը սահմանափակում է յուրաքանչյուր  մարդու բժշկական օգնություն ստանալու իրավունքը:
 «Այսինքն՝ պետությունն իր սուղ միջոցների հաշվին մտածում է միայն 700 000 քաղաքացիների մասին, իսկ մնացածներն ի՞նչ պետք է անեն»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել