Tert.am-ը գրում է.
 Մեր ծրագիրը ոչ թե խոստումներով է , այլ՝ իրատեսական․նախընտրական քարոզարշավի շրջանակներում Նոր Նորքի առաջին զանգվածի բնակիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀԿ-ից ներկայացված քաղաքապետի թեկնածու, ներկայիս քաղաքապետ Տարոն Մարգարյանը:
 «Իրատեսական ծրագիր է, քանի որ 4 տարի առաջ մեր թիմն օրուգիշեր աշխատել է՝ ավելի լավ Երևանը կյանքի կոչելու համար»,- ասաց նա՝ նշելով, բայց իր ասածը չի նշանակում, որ Երևանն ընդհանրապես չունի խնդիրներ:  
 Նրա խոսքով՝ այժմ եղած խնդիրները լուծելու համար պետք է ժամանակ, համբերություն, վստահություն և միասին կառուցելու կամք: «Մեր թիմը՝  փորձառու թիմը, բանիմաց թիմը, որը տարիներ շարունակ ծառայել է մեր երևանցիներին, մեր բնակիչներին, պատրաստ է շարունակելու իր ծառայությունը»,- ասաց նա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել