Tert.am-ը գրում է.
 Ոստիկանության ծառայողները օպերատիվ-քննչական գործողություններ են իրականացնում Տիգրան Աթանեսյանի փաստաբանական գրասենյակում, որտեղ փաստաբաններ Տիգրան Աթանեսյանը և Արմեն Սողոմոնյանն այսօր հարձակման են ենթարկվել։
 Այս մասին դեպքի վայրից հայտնում է Tert.am-ի թղթակիցը:  Մասնավորապես, ոստիկանության աշխատակիցները պոլիէթիլենային տոպրակների մեջ էին դնում ծխախոտի մնացորդները և գետնից արյան հետքերից փորձանմուշներ էին վերցնում, որոնք ներառվելու են իրեղեն ապացույցների թվում:
 Տիգրան Աթանեսյանի օգնական Աննա Մկրտչյանը, ով սկզբից մինչև վերջ ներկա է եղել միջադեպին, Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ ներս են մտել 4 հոգի, իրեն առաջարկել են դուրս գալ, ինչին ի պատասխան Տիգրան Աթանեսյանը ասել է, որ ինքը դուրս կգա:
 «Հետո միանգամից բորբոքվեցին և սկսեցին ծեծել Տիգրան Աթանեսյանին և նրա ընկերոջը՝ Արմեն Սողոմոնյանին: Քանի որ իրենք դռան մոտ էին, ես չէի կարողանում օգնություն կանչել: Նրանք անընդմեջ հայհոյում էին և ծեծում էին, սեղմում էին Տիգրան Աթանեսյանի վզից, մինչև որ նա կարողացավ հասնել դռանը և օգնություն կանչել»,- նշեց Մկրտչյանը՝ հավելելով, որ 4 անձինք ծեծի ընթացքում, բացի հայհոյանքից որևիցե այլ բառ չեն ասել, չեն նշել, թե ինչի պատճառով է նրանց «վրդովմունքը»:
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել