Tert.am-ը գրում է.

Հունիսի վերջին տրանսպորտային ոլորտի բարեփոխումների փաթեթ պետք է ներկայացվի  խորհրդատուի հետ, պայմանագրով այդպես է սահմանված. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի փոխքաղաքապետ, ՀՀԿ ավագանու թեկնածու Վահե Նիկոյանը՝ հավելով, որ ծրագիրը կդրվի լայն հանրային քննարկման, վերջնական հաստատումից հետո արդեն` 2018 թ-ի սկզբին, կունենք նոր տրանսպորտային համակարգ։

«Շատ նախանական վերլուծություններով՝ բավականին մեծ գումար՝ 100 մլն ամերիկյան  դոլար է անհրաժեշտ, բանակցում ենք Եվրոպական ներդումային բանկի հետ՝ միջոցները ներգրավելու համար, բայց այս հաշվարկը, խիստ նախնական է»,-մանրամասնեց  նա։

Վահե Նիկոյանի խոսքով՝ թեև վարկային միջոցեր են ներգրավելու, սակայն բանակցում են նաև դրամաշնորհային միջոցներ ներգրավելու համար, քանի որ բարեփոխումների արդյունքում մի շարք խնդիրներ են լուծվում ինչպես տրանսպորտային միջոցների  բեռնաթափման, կրճատման, այնպես էլ էկոլոգիական խնդիրների մասով, ուստի  ֆինանսական միջոցների մի մասը հնարավոր է փակել դրամաշնորհների միջոցով։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել