3e1e4e9b39b9d1f6c44004a779422b60Araratnews.am-ը գրում է. 

ՀՀ կառավարության այսօրվա նիստում մինչ օրակարգային հարցերին անցնելը վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրության բարեփոխման վերաբերյալ:

Վարչապետի խոսքով` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, ինչպես նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը վերջերս ներկայացրել են Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկություններ, որոնք կոչված են թեթևացնելու գործատուների վարչական բեռը: Այդ նախագծերի քննարկումները ցույց տվեցին, որ թեև իրենք պարունակում են խիստ անհրաժեշտ կարգավորումներ, սակայն խնդիրն շատ ավելի խորքային է, և Աշխատանքային օրենսգիրքը արմատական վերանայման կարիք ունի:

Կարեն Կարապետյանը հանձնարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի և արդարադատության նախարարներին` ստեղծել համատեղ աշխատանքային խումբ և իննամսյա ժամկետում Կառավարության աշխատակազմ ներկայացնել Աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխությունների նախագիծ կամ նոր օրենսգիրք, որը համահունչ կլինի կառավարության որդեգրած ծրագրին և ժամանակակից եվրոպական մոտեցումներին: Հանձնարարվեց նաև արագացնել արդեն իսկ մշակված օրենսդրական նախագծերի ընդունումը, որպեսզի այս իննամսյա ժամանակահատվածում հնարավոր լինի արձանագրել շոշափելի առաջընթաց նշված ուղղությամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել