Tert.am-ը գրում է.

Այսօր Երևանում Հայաստանի և Եվրոպական միության միջև մեկնարկել է Համապարփակ օդային փոխադրումների մասին համաձայնագրի շուրջ բանակցություններ վարելու առաջին փուլը, որը ենթադրում է ՀՀ և ԵՄ միջև ստեղծել ընդհանուր ավիացիոն գոտի:

Նախատեսվող համաձայնագրով Հայաստանը կմիանա ԵՄ միասնական ավիացիոն գոտուն, ինչի արդյունքում շուկան կազատականացվի, ավիաընկերություններին կընձեռվի հնարավորություն առանց սահմանափակումների շահագործել երթուղիները և օգտվել հավասար պայմաններում շուրջ 500 միլիոն բնակչություն ունեցող շուկայի սպասարկման լայն հնարավորությունից:

Ինչպես հայտարարեց Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, այսօր շատ լավ օր է, որովհետև Հայաստանի և Եվրամիության միջև մեկնարկում է ոլորտի կարգավորման միասնական դաշտի ստեղծման բանակցային փուլը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել