Անտառի եզրին կանգնած էին Սերն ու Բաժանումը..նրանք հիացած նայում էին սիրահարված զույգին...
-Գրազ կգամ ,որ ես կբաժանեմ նրանց ,-ասեց Բաժանումը:
-Լավ,-պատասխանեց  Սերը,-միայն թույլ տուր մի ակնթարթ մոտենալ նրանց:Բաժանումը համաձայնեց:Սերը մոտեցավ զույգին դիպավ նրանց,քնքշորեն նայեց նրանց աչքերի մեջ ու տեսավ,թե ինչպես նրանց մեջ առկայծեց կրակը...
Սերը հետ եկավ ու ասեց.«Հիմա Ձեր հերթն է»:Բաժանումը պատասխանեց.«Ոչ,հիմա չեմ կարող նրանց անջատել...նրանց սիրտը լի է  սիրով... ես ավելի ուշ կգամ»:
Անցնում է որոշ ժամանակ:Բաժանումը այցելում է զույգին ,հույսով,որ Սերն անցած կլինի արդեն... Մտնում է տուն  ու տեսնում ,թե ինչպես են  երիտասարդ ծնողները  խաղում  իրենց փոքրիկի հետ... Բաժանումը  նրանց աչքերում   Երախտագիտւթյուն տեսավ ...Շուռ եկավ շշնջալով.«Ես հետո կգամ»:

Անցավ ժամանակ:Նա նորից այցելեց զույգին: Տանը աղմկում էին երեխաները: Հայրը հոգնած տուն էր վերադարձել աշխատանքից: Մայրը հանգստացնում էր երեխաներին:Բաժանումը համոզված էր,որ հիմա անպայման կբաժանի նրանց...Չե որ Սերն ու Երախտագիտությունը վաղուց  վերացել էին նրանց սրտերում...Բայց նայելով նրանց աչքերի մեջ տեսավ Հարգանք և Փոխըմբռնում...
-Ես ավելի ուշ կայցելեմ,-բարկացկոտ նետեց Բաժանումը:
Անցավ ժամանակ: Նորից այցելեց զույգին Բաժանումը:Նայեց նրանց աչքերի մեջ...հիասթափված հոգոց հանեց ...Նա  նրանց աչքերումՎստահություն տեսավ:
 Հեռացավ ,նորից վերադառնալու պայմանով...
Անցավ ժամանակ...Նորից եկավ Բաժանումը..մտնելով տուն տեսավ ծերացած մի կնոջ...Ուզում էր նայել նրա աչքերի մեջ,բայց կինը վեր կացավ տեղից ու դուրս եկավ տանից...Բաժանումը գնաց նրա հետևից...Կինը  այցելում էր ամուսնու շիրիմին...
-Երևում է ես ուշացել եմ,-մտածեց Բաժանումը,-և ժամանակն է  իմ փոխարեն արել իմ գործը...
Վերջին անգամ նայելով արտասվող ծեր կնոջ աչքերի մեջ -նա տեսավ այնտեղ Հիշողություն....ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ -Սիրո, Երախտագիտության,հարգանքի,Փոխըմբռնման ու Վստահության ....

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել