«Պեատական համակարգում պայքարը հնաբնակների և նոր սերնդի միջև սրվում է: Բանը հասել է այնտեղ, որ հանրային միջավայրում այլևս չեն թաքցնում թշնամանքը: Մեր աղբյուրը պատմում է, որ դատավոր Արշակ Խաչատրյանի հուղարկավորության ժամանակ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը և վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին իրենց թիմակիցներով առանձին են եկել ու գնացել: Ներկաները նկատել են, որ երիտասարդ ու հին սերնդի ներկայացուցիչներն անգամ չեն մոտեցել ու բարևել միմյանց: Հիշեցնենք, որ Ռշտունին համարվում է դատական համակարգում Մկրտումյանի հակակշիռը և նրա տեղի գլխավոր հավակնորդը»,–գրում է թերթը։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել