«Հրապարակ» օրաթերթը գրում է.

«Վանաձորի չկայացող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի ճակատագրով մտահոգ քաղաքացիներից մեկն օրերս առաջարկում էր հուշել քաղաքապետին, որ գիշերը նիստ գումարի, որ իրեն ընտրած ավագանու «դավաճան» անդամները չվախենան ներկայանալ նիստին։

Հնարամիտ վանաձորցին նկատել է, որ, չկարողանալով ամիսներ շարունակ նիստ գումարել, քաղաքապետը գնումների 14 պլան է ներկայացրել, երբ մյուս ՏԻՄ-երն ամբողջ տարվա ընթացքում առավելագույնը 3-4-ն են ներկայացնում։

Եվ դրանք լի են անմիտ ծախսերով, զվարճալի ձևակերպումներով, մեկը, օրինակ, «ձմեռային պաշտպանությունն» է, որի համար նախատեսում է 5 մլն․ դրամ։ Տպավորություն է, թե Վանաձորը Սիբիր է, գտնվում է պատերազմի մեջ հարեւան Ալավերդու հետ և պետք է լուրջ պատրաստվի ձմռանը»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել