«Հրապարակ» օրաթերթը գրում է.

Դատական համակարգում պայքարը հնաբնակների եւ նոր սերնդի միջեւ սրվում է։ Բանը հասել է այնտեղ, որ հանրային միջավայրում այլեւս չեն թաքցնում թշնամանքը։

Մեր աղբյուրը պատմում է, որ դատավոր Արշակ Խաչատրյանի հուղարկավորության ժամանակ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանը եւ վերաքննիչ քրեական դատարանի նախագահ Վազգեն Ռշտունին իրենց թիմակիցներով առանձին են եկել ու գնացել։ Ներկաները նկատել են, որ երիտասարդ ու հին սերնդի ներկայացուցիչներն անգամ չեն մոտեցել ու բարեւել միմյանց։

Հիշեցնենք, որ Ռշտունին համարվում է դատական համակարգում Մկրտումյանի հակակշիռը եւ նրա տեղի գլխավոր հավակնորդը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել