Image resultOperativ.am-ը գրում է․

Պատժամիջոցներն ազդել են ռուսական տնտեսության վրա, սակայն միանշանակ կորուստ են հասցրել միայն Արևմուտքին, ոչ թե Մոսկվային: Այս մասին գրում է Gazeta.ru-ն՝ հղում տալով «Die Presse»-ին:

Ռուսական իշխանությունները կարծում են, որ Եվրամիության սահմանափակող միջոցառումները վնաս չեն տվել երկրին, այլ ավելի շատ ամրապնդել են նրա տնտեսությունը: Սակայն հոդվածի հեղինակի խոսքով՝ փորձագետներն այն կարծիքին են, որ պատժամիջոցները պարզապես ուժեղացրին նավթի գների իջեցումի բացասակայն ազդեցությունները:

«Համաշխարհային բանկի գնահատականներով՝ սահմանափակող միջոցները կանգնեցնում են ՌԴ-ի ՀՆԱ-ն մոտ կես տոկոսով»,- նշվում է նյութի մեջ: 

Նաև նշվում է, որ ռուսական գյուղատնտեսության համար օգտակար է եղել ռուբլու կուրսի անկումը, սպառողներն անցել են հայրենական արտադրություն սպառելուն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել