Tert.am-ը գրում է․

Իսպանիայի առաջնության 34-րդ տուրում երկրորդ կազմով հանդես եկող Մադրիդի «Ռեալը» հյուրընկալվելիս 6:2 հաշվով հաղթել է «Դեպորտիվոյին»:

Մադրիդցիներին խաղի առաջին րոպեին հաշվի մեջ առաջ է մղել Ալվարո Մորատան: 13 րոպե անց Խամես Ռոդրիգեսը նաև կրկնապատկել է «սերուցքայինների» առավելությունը: 35-րդ րոպեին տանտերերից Անդոնեն կրճատել է հաշվի տարբերությունը, սակայն ընդմիջումից առաջ Լուկաս Վակեսը կրկին վերականգնել է մադրիդցիների երկու գոլի առավելությունը:

Երկրորդ խաղակեսում «արքայական ակումբից» մեկական անգամ աչքի են ընկել Իսկոն և Կազեմիրոն, իսկ Խամեսը խփել է իր երկրորդ գոլը` դառնալով դուբլի հեղինակ: Տանտերերից գոլի հեղինակ է դարձել Խոսելուն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել