Image result for сми в азербайджанеԱպշերոնյան բռնապետը որոշել է վերջնականապես Ադրբեջանում «թաղել» այն ԶԼՄ-ներին, որոնք չեն վերահսկվում իր աշխատակազմի կողմից: Իլահմ Ալիևը որոշել է գործել բավական պարզ՝ հաստատ իմանալով, որ ոչ մի, այսպես կոչված, միջազգային կազմակերպություն դրա համար չի կշտամբի և պատժամիջոցներ չի կիրառի նրա հանդեպ: Այսպես՝ Ադրբեջանի Տրանսպորտի, կապի և բարձրագույն տեխնոլոգիաների նախարարության Էլեկտրոնային անվտանգության կենտրոնը դիմել է դատարան և պահանջել է Ադրբեջանի տարածքում արգելափակել Azerbaycan saati, «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական խմբագրության, «Ազադլիք» թերթի, Turan հեռուստաընկերության, Meydan TV-ի և այլ ընդդիմադիր ԶԼՄ-ների կայքերը: Որքան հասկանալի է, Ադրբեջանի բռնապետը բավական շտապում է և ցանկանում է, որքան հնարավոր է, արագ այդ կայքերն արգելափակել երկրի տարածքում: Առաջին դատական նիստն արդեն տեղի կունենա ապրիլի 27-ին՝ ժամը 11:20, Բաքվի Սաբայիլի շրջանի դատարանում: Չեմ կասկածում, որ աշխարհի «ամենաանկախ և մարդասեր» ադրբեջանական դատարանը՝ դատավոր Նուրեդին Բագիրովի գլխավորությամբ, կընդունի «ամենաարդար» դատավճիռը, և Ալիևներին քննադատող և նրանց նյարդերի վրա ազդող բոլոր այս ընդդիմադիր ԶԼՄ-ների կայքերը կարգելափակվեն:
Իլհամ բաբան իր այս օրինախախտ որոշումները չքննադատելու նպատակով որոշել է մի քանի միլիոն դոլար ծախսել և գնել որոշ եվրոպացի իրավապաշտպան պաշտոնյաների, և նրանց բերանները փակելով՝ հանգիստ ապրել, քան թույլ տալ, որ հարազատ ընդդիմադիրներն անընդհատ իրեն պահեն քննադատության թիրախում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել