Ոչ ոք չի կասկածում, որ ընտրությունների միջոցով հնարավոր չէ իշխանություն փոխվել, սակայն դեռ ոչ-ոք չի հիմնավորել, որ ընտրությունների միջոցով հնարավոր չէ փոխել ընդդիմությանը:
Հիմա անդրադառնանք Երևանի ավագանու ընտրություններին:
Փաստորեն այս ընտրությունների ժամանակ պայքարն ընթանում է ընդդիմության տիտղոսի համար: Եվ քանի-որ "ընդդիմությունները" իրականում իշխանության հետ կիսելու ոչինչ չունեն, ապա միմյանց հետ կիսելու բան ունեն, և այդ բանը "իսկական ընդդիմության" կոչումն է:
Եթե ԵԼՔ-ը պարտվում է Ծիրանին, ապա ԱԺ ընտրություններից ընդամենը կարճ ժամանակ անց զրկվում է միակ ընդդիմության տիտղոսից, ավելին, փաստորեն դա կնշանակի անվստահություն ԵԼՔ-ին` գոնե Երևանում:
Ինչ վերաբերվում է Երկիր Ծիրանիին, ապա պարտության դեպքում նրանք կորցնելու ոչինչ չունեն` սակայն հաղթելու դեպքում կարող են լուրջ քայլ կատարել դեպի "իսկական ընդդիմության" տիտղոսը:
Մյուս կողմից ԵԼՔ-ը կարող է հայտնվել ծուղակում, որովհետև եթե շարունակենք ԵԼՔ-ի "համբալի" դիսկուրսը, ապա ըստ սահմանման "համբալներն" իրենց ձայնը տալու են ՀՀԿ-ին, սակայն եթե Ծիրանը հաղթի ԵԼՔ-ին, ապա իրավիճակը բարդանում է, փաստորեն Ծիրանին արդեն ձայն են տալիս ոչ "համբալները": Փաստորեն ԵԼՔ-ի համար գաղափարական ճգնաժամ է առաջանում:

Image may contain: 1 person, bicycle and outdoor

Image may contain: one or more people, people standing, people walking and outdoor

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել