Картинки по запросу Զարուհի ՓոստանջյանԶարուհի Փոստանջյանը կրկին իր տարերքի մեջ է: Իշխանություններին «չծառայող», խիստ «անկախ» քաղգործիչը օրերս հայտարարել է, թե Նիկոլ Փաշինյանն արդեն ընտրվել է ԱԺ պատգամավոր, և նա քաղաքապետ չի դառնալու:

Ախր ինչպե՞ս կարելի է արդեն 20 օր նույն երգը երգել: Քաղաքի խնդիրները թողած՝ Փոստանջյանը օր ու գիշեր քննարկում է, թե ինչու է Փաշինյանն առաջադրվել որպես քաղաքապետի թեկնածու:

Մեկը լինի, հարցնի տիկինին, թե քեզ ի՞նչ՝ Փաշինյանն է առաջադրվել, թե Մարուքյանը: Ընտրություններին 20 օրից քիչ է մնացել, ու կարծում եմ՝ արդեն ժամանակն է մի քիչ էլ զբաղվելու սեփական քարոզարշավով ու մտածելու առանց այն էլ պլինտուսից ցածր վարկանիշի ու շանսերի մասին, հարգարժան գործընկեր:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել