ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. ՆՅՈՒԹՈՒՄ ԱՌԿԱ ԵՆ ՍԱՐՍԱՓԵԼԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ, ՆՅԱՐԴԵՐԻՑ ԹՈՒՅԼ, ԶԶՎՈՂ, ՇՈՒՏ ՏՊԱՎՈՐՎՈՂ ՄԱՐԴԿԱՆՑ ԽՈՐՀՈՒՐԴ ՉԻ ՏՐՎՈՒՄ ԴԻՏԵԼ

Այս կինը 9 օր շարունակ կոմայի մեջ է եղել ու գրեթե կորցրել է ոտքերը ինտիմ մասերը սափրելու հետևանքով։

44-ամյա Դանա Սեջուկը նոր ածելի էր օգտագործում ու ուշադրություն չդարձրեց այն բանին, որ դրանից հետո փոքր պզուկը շարունակում է արնահոսել։

Womans bikini shave went horribly wrong

«Ես ոչինչ չմտածեցի այդ մասին, որովհետև սափրելուց հետո իմ մաշկին միշտ էլ դուրս է տվել»,- ասել է նա։

Սակայն դա զարգացավ ու նեկրոտիկ ֆասցիտի պատճառով կինն ընկավ կոմայի մեջ։

3 երեխաների մայրը 21 վիրահատություն տարավ, որպեսզի վերականգնվի նրա մաշկին հասցված վնասը։ Բժիշկները զգուշացրել էին, որ հնարավոր է՝ նա այլևս չքայլի։

Womans bikini shave went horribly wrong

Դանան ասում է. «Ինչպես շատ կանայք, ես էլ ցանկանում էի բարակ բիկինի գիծ թողնել ու արագ սափրեցի նոր ածելիով»։

Բժիշկները 10 ժամ շարունակ պայքարել են նրա ոտքերը փրկելու համար. կտրել են մաշկի վարակված մասերը ու պատվաստել հետևի մաշկով։

Womans bikini shave went horribly wrong

Վիրահատության ժամանակ Դանայի մոտ սեպսիս է առաջանում, ու նրան ապրելու 30 տոկոս շանս էին տալիս։ Նրա երիկամները դադարում էին աշխատել, սիրտը կագնել է 4 անգամ։

Ապրելու շանսերը մեծացնելու համար բժիշկները նրան կոմայի մեջ են գցում ու այդպես 9 օր պահում։

«Երբ արթնացա, ոտքերս ամբողջովին վիրակապերի մեջ էին, ու ես չէի հասկանում՝ ինչ է տեղի ունեցել, կարծում էի՝ ավտովթարի եմ ենթարկվել»,- ասել է կինը։

Womans bikini shave went horribly wrong

«Բայց երբ վիրաբույժը հարցրեց, թե արդյոք հիշում եմ սափրելը, ես հանկարծ հիշեցի այդ մասին։ Նա ասաց, որ իմ աճուկի վրայի բշտիկը վարակվել էր, ու բախտս բերել է, որ ողջ եմ մնացել»։

Դանան տեղափոխվել է այրվածքների բաժանմունք ու կարողացել է առաջին անգամ տեսնել իր ոտքերը։

Դանայի մարմնին մեծ սպիներ են մնացել, որոնց մասին նա ասում է՝ «Դրանք ինձ հիշեցնում են, որ Մաթի օգնությամբ ես կարողացա պայքարել ու ապրել, հիշեցնում են, որ ես քաջ եմ»։

Womans bikini shave went horribly wrong

Womas bikini shave went horribly wrong

Womans bikini shave went horribly wrong

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել