Այս շաբաթ «Վերնիսաժ»-ի տաղավարում Նազենի Հովհաննիսյանի հյուրը դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Հրաչյա Հարությունյանն է: Նրա կյանքի չբացահայտված էջերը փորձելու են բացահայտել դերասանի սիրելի կինն ու ընկերները՝ Սյուզան Մարգարյանը, Խորեն Լևոնյանը, Ալլա Լևոնյանը, Արթուր Ութմազյանը, Ավետ Բարսեղյանը, Մարիամ Ադամյանը, Լուիզա Ղամբարյանը:

Հրաչյա Հարությունյանն ամուսնության առաջարկ արե՞լ էր Սյուզան Մարգարյանին, թե՞ ոչ, ինչպես ստեղծվեց նրանց ընտանիքը, և ինչպե՞ս Ավետ Բարսեղյանը դարձավ նրանց ընտանիքի բարեկամը, ո՞րն է Խորեն Լևոնյանի և Հրաչյայի ամուր ընկերության գաղտնիքը. այս և այլ հետաքրքիր բացահայտումներ՝ ապրիլի 29-ին, 22:30-ին «Վերնիսաժ»-ի եթերում: 

Լուսանկարները՝ Գրիգոր Հովսեփյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել